Ռուսաստանում հոմեոպատիան կեղծ գիտություն է ճանաչվել (Հարցում) 6 փետրվարի 2017 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԳԱԱ-ին կից Գիտական հետազոտությունների կեղծարարության և կեղծ գիտության դեմ պայքարի հանաձնաժողովը հոմեոպատիկ դեղամիջոցներով բուժումը ճանաչել է «գիտական հիմքից զուրկ»: «Հոմեոպատիան որպես բժշկության այլընտրանքային միջոց գոյություն ունի արդեն ավելի քան 200 տարի: Այդ ընթացքում բազմիցս են փորձեր արվել գիտականորեն հիմնավորելու համար այդ տեսությունը, սակայն, բոլորն էլ անհաջող»,-ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ, հայտնում է Meduza-ն: Փաստաթղթում ասվում է, որ հոմեոպատիան անվնաս չէ: Հիվանդները զգալի միջոցներ են ծախսում չգործող դեղամիջոցների վրա և անտեսում են հաստատված արդյունավետությամբ բուժման մեթոդները, ինչը կարող է անբարենպաստ հեևանքներ ունենալ, ընդհուպ մինչև մահ: Քանի որ հոմեոպատիան կեղծ գիտություն է համարվել, հանձնաժողովը պատրաստել է մի շարք հանձնարարականներ` հանել շրջանառությունից հոմեոպատիկ դեղամիջոցները պետական բուժհաստատություններից, պաշտպանել մարդկանց ոչ հավաստի գովազդից և այլն: 2017-ի հունվարին Մոսկվայի Առաջին բժշկական պետական համալսարանի շրջանավարտները նամակ էին հղել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային` խնդրելով արգելել հոմեոպատիայի դասավանդումը բժշկական բուհերում: Ընթերցեք նաև. «Արագ փողեր» մարդկային առողջության հաշվին Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |