ՀՀ-ն մինչև 2020 թվականը էներգասպառումը կկրճատի 37.4%-ով![]() 6 փետրվարի 2017 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստվում է մինչև 2020 թվականը էներգասպառումը կրճատել 37.4%-ով: 2020 թվականին ակնկալվող թիրախային էներգախնայողությունը գնահատվում է գումարային 40 միլիարդ կՎտժ՝ 2010-2020 թվականների ժամանակահատվածում: Այս մասին նշված է «2017-2018 թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլ» փաստաթղթում, որին գործադիրը հավանություն տվեց փետրվարի 2-ին: Նշվում է, որ երկրում սպառվող բոլոր էներգառեսուրսների 2/3-ը ներկրվում է, որը ինքնին ազգային էներգետիկ անվտանգությամբ մտահոգվելու պատճառ է: Զեկույցում նաև նշվում է, որվերջին տասնամյակում էլեկտրաէներգիայի գներն աճել են 83-198%-ով, իսկ բնական գազի գներն՝ 164-250%-ով: Էներգիայի գների այսպիսի աճը առաջացնում է մատչելիության և մրցունակության խնդիրներ: ՀՆԱ-ի էներգատարության և մեկ շնչին ընկնող էներգիայի սպառման ցուցանիշներով Հայաստանը զիջում է տարածաշրջանի, ԵՄ անդամ և էներգետիկ համայնքի երկրներին: ՀՀ կառավարությունը էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը դիտում է որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց: Բացի այդ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել ծրագրի իրականացման նկատմամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |