Բաքուն և Կիևը մտադիր են խորացնել գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

Բաքուն և Կիևը մտադիր են խորացնել գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Ուկրաինան մտադիր են քննարկել ռազմատեխնիկական գործակցության խորացման հարցերը: Այդ մասին հայտարարել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:

«Շուտով ռազմատեխնիկական գործակցության միջկառավարական հանձնաժողովը նիստ կգումարվի: Մեծ պատվիրակություն կժամանի Բաքու: Խորացված գործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում հարաբերությունների ցուցիչն է»,-ասել է դեսպանը:

Ըստ նրա, եթե 20-րդ դարի 90-ականներին Ուկրաինան օգնում էր Ադրբեջանին ռազմական ոլորտում, ապա այժմ Կիևը դիմում է Բաքվին որոշ զինատեսակների առաքման հարցով, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի տվյալների, որն առաջատար հաստատություններից է այդ բնագավառում, Ադրբեջանը 10 տարում $22,7 միլիարդի զենք է գնել` դառնալով խոշորագույն զենք ներմուծողը Եվրոպայում:

2016-ի հուլիսին հայտնի դարձավ, որ ուկրաինական ԱՆ-178 ինքնաթիռները կհավաքեն Ադրբեջանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---