Քիչ ընտրող ունեցող ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու![]() 6 փետրվարի 2017 - 18:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱԺ ընտրություններին ընդառաջ տեսախցիկներ չեն տեղադրվի այն ընտրատեղամասերում, որոնցում 20-50 ընտրող է գրանցված: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, թեև որոշ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի, դա ըստ էության չի խոչընդոտի ընտրությունների թափանցիկությանը։ «Այն ընտրատեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն լինի, կենտրոնացված է հանրապետության բնակչության 7 տոկոսը։ Մենք համաձայնեցինք, որ դրանք չտեղադրվեն այն ընտրատեղամասերում, որտեղ 20-50 հոգի ընտրող կա», - պարզաբանել է Մանուկյանը, գրում է Aysor.am-ը: Նա նաև ձեռքբերում է համարում ցուցակների հրապարակումը, ինչը թույլ կտա ընտրությունների հաջորդ օրը ստուգել, թե արդյոք տվյալ անձը եղել է ընտրատարածքում և քվեարկել։ Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցով Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը տվել է համաձայնությունը 765-ից ավելի ընտրող ունեցող 1500 ընտրատեղամասերում տեսախցիկներ դնելու մասին միջկուսակցական հանձնաժողովում քննարկված առաջարկին։ Ավելի վաղ նույն հանձնաժողովը որոշել էր, որ տեսախցիկներ կտեղադրվեն ոչ թե գոյություն ունեցող 2000 ընտրատեղամասում, այլ՝ 1500-ում։ Տեսախցիկների գնման մրցույթում հաղթած «Ի Այ Սի Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն՝ Եվրոպական Միության կողմից, իսկ մնացածը՝ պետության։ 1500 տեղամասում տեղադրվելու է 1-ական տեսախցիկ, մինչդեռ նախկինում քննարկվում էր 2 տեսախցիկ տեղադրելու հարցը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |