Հայաստանի նոր ատոմակայանը կառուցվելու է 4,5 տարվա ընթացքում 7 սեպտեմբերի 2007 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը, նախնական հաշվարկներով, կարժենա 2 միլիարդ ԱՄՆ դոլար, ուրբաթ հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին` 2006 թվականի պետբյուջեի կատարման մասին կառավարության տարեկան զեկույցի քննարկմանը: «Ներկա դրությամբ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համատեղ մշակվում են տվյալ նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը: Նոր ատոմակայանը, ենթադրաբար, կկառուցվի հնի հիմքի վրա 4,5 տարվա ընթացքում»,- ասել է նախարարը:Մովսիսյանն ընդգծել է, որ նոր ԱԷԿ-ը լայնամասշտաբ համակրագված աշխտանաքներ կպահանջի, մասնավորապես, սեյսմիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Միեւնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ Հայաստանը միշտ պետք է ատոմային էներգետիկա ունենա եւ ՀԱԷԿ-ը պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի հանրապետությունը չունի այլընտրանքային էներգակիրներ: Մովսիսյանը նշել է, որ հայկական կառավարության ջանքերի շնորհիվ, շատ արտասահմանյան պետություններ «ներկա դրությամբ հասկանում են, որ Հայաստանը պետք է ատոմակայան ունենա»: «Գործող ՀԱԷԿ-ի այլընտրանքը կլինի միայն նոր ատոմակայանը»,- ընդգծել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |