Վարչապետը՝ ԱԻ նորանշանակ նախարարին. Նվազեցրեք սեյսմիկ ռիսկը, զարգացրեք աղետների ազդարարման համակարգը 6 փետրվարի 2017 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին հանձնարարվել է կարգավորել ու կանոնակարգել սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացումը, զարգացնել աղետների վաղ ազդարարման համակարգը: Այս մասի տեղեկացվել է փետրվարի 6-ին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել Տոնոյանին: ՀՀ նախագահի որոշման համաձայն Դավիթ Տոնոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: Մեկ այլ որոշմամբ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Տոնոյանին ճանաչում ենք որպես պարկեշտ, կազմակերպված կառավարիչ և հայրենասեր մարդ ու սպա: Կարծում եմ, որ չնայած մեծ պատասխանատվությանը, նրա համար այս պաշտոնում աշխատելը կլինի հեշտ, հաշվի առնելով այն, որ ԱԻՆ-ը կայացած համակարգ է: Մենք վստահ ենք, որ Տոնոյանն անձնակազմի օգնությամբ իր առջև դրված բոլոր խնդիրները կիրականացնի»,- ասել է Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է 2016-ից ուժի մեջ մտած օրենքների փաթեթի հիման վրա իրականացնել և ապահովել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ամբողջական կազմավորումն ու դրանց առջև դրված խնդիրները: «Ակնկալում ենք կարգավորել ու կանոնակարգել սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքների իրականացումը, զարգացնել աղետների վաղ ազդարարման համակարգը. դրա ներդրման աշխատանքները 10 համայնքում պետք է իրականացվեն կառավարության ծրագրի ընդունումից հետո՝ վեցամսյա ժամկետում: Անհրաժեշտ է փրկարարական, վթարավերականգնողական աղետների հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների առավել ակտիվ կազմակերպում ու իրականացում, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրի գերակա խնդիրներում ներառված համայնքներում աղետների ռիսկի բացահայտման և գնահատման համակարգի փուլային ներդրում՝ գերակա խնդրի միջոցով»,- նշել է կառավարության ղեկավարը: Նա հավելել է, որ նպատակն է այդ համակարգը ներդնել ու փորձարկել 10 համայնքում, այնուհետև շարունակական ծրագրերի միջոցով այն տարածել այլ համայնքների վրա: Վարչապետը հանձնարարել է ընդլայնել կամավորական փրկարարական կազմավորումների գործունեությունն ու կարևորել կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումն ու դրանց աշխատանքների ընդլայնումը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել ՀՀ կառավարության 2017 թվականի միջոցառումների և գերակա խնդիրների ծրագրում ներառված Գեղարքունիքի մարզի Շորժա և Սյունիքի մարզի Գորայք համայնքներում կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի հիմնումը: Կարապետյանը կարևորել է նաև պետական պահուստի պաշարների համալրման հետ կապված խնդիրների վերհանումը, ուսումնասիրումը, վերլուծությունը, հնարավոր բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև այլ գործառույթների նկատմամբ անձնական հսկողության սահմանումը, այդ թվում՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման, մթնոլորտային երևույթների ռեակտիվ ներգործության, հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական ծրագրի մշակման աշխատանքների և դրանց մոնիթորինգների իրականացման ուղղությամբ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |