Amnesty International. Սիրիայի կառավարական բանտում ավելի քան 13.000 մարդ է մահապատժի ենթարկվել![]() 7 փետրվարի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Amnesty International-ը մեղադրել է Սիրիայի իշխանություններին զանգվածային մահապատիժներ իրականացնելու մեջ: Ըստ կազմակերպության տվյալների, վերջին տարիներին սիրիական ռազմական «Սայեդնայա» բանտում, որը գտնվում է Դամասկոսի արվարձանում, կարող էր մահապատժի ենթարկված լինել ավելի քան 13 000 մարդ, հայտնում է Ինտերֆաքսը: Ըստ իրավապաշտպանների, «Սայեդնայա» պահում են, կտտանքների և մահապատժի ենթարկում առաջին հերթին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին: «Ամեն շաբաթ, սովորաբար երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, կալանավորների խմբերը` 20-50 մարդ, դուրս են բերվում բանտախցերից: Նրանց հայտարարում են, թե տեղափոխում են քաղաքացիական հաստատություններ: Սակայն, փոխարենը, նրանց տանում են «Սայեդնայա» այլ մասնաշենք, որտեղ կախաղան են հանում: Ըստ Amnesty International-ի, բոլոր այդ տեղեկությունները ստացվել են տասնյակ մարդկանց հարցումների արդյունքում` կալանավորների, բանտային վարչակազմի պահակների ու պաշտոնյաների: «Սայեդնայա» բանտն առաջին անգամը չէ, որ հայտնվում է իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում: Amnesty International-ն ավելի վաղ հայտարարել էր չարաշահումների մասին, սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է բոլոր մեղադրանքները: 2015-ից հետո նոր տվյալներ չեն ստացվել: Իրավապաշտպանները ենթադրում են, որ խոշտանգումներն ու մահապատիժները չեն դադարել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |