Քարոզչական պաստառներով վահանակների ամսական վարձը՝ 100-ից 350.000 դրամ![]() 7 փետրվարի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրությունների քարոզչական շրջանում 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու գները: Քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 100.000-ից մինչև 350.000 դրամի սահմաններում: Ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական քարոզչության նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հատկացված է 735 վահանակ, որոնց կեսը՝ 366 հատ, մայրաքաղաք Երևանում: Ամենաթանկ գները սահմանված են Երևանի վերգետնյա 3 հետիոտնային անցումներին ամրացված էլեկտրոնային վահանակների համար՝ 338.400 դրամ: Դրանք պատկանում են «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ին: «ԱԴՎ դիզայն» ընկերությունը 21 հատ վահանակ է տեղադրել Երևանի մի քանի վարչական շրջաններում: 18 քառակուսի մետր մակերեսով երկկողմանի վահանակի յուրաքանչյուր կողմում քաղաքական գովազդ փակցնելու ամսական արժեքը սահմանված է 129.600 դրամ: «Ադվերսիթի» ՍՊԸ-ի կողմից 13 վահանակ ունի Երևանում, որոնց վարձակալության արժեքը, կախված վահանակի մակերեսից, տատանվում է 90.000-ից 345.600 դրամի սահմաններում: Երևան-Եղեգնաձոր-Մեղրի միջպետական ավտոմայրուղու երկու կողմերում տեղադրված 18 քառակուսի մետր մակերեսով գովազդային վահանակների համար սահմանվել է միջինը 7.000 դրամ վարձակալության գումար: Բավականին բարձր վարձավճարներ են սահմանված նաեւ Սեւանի խճուղու, Երեւանի Իսակովի պողոտայի, Աթենքի փողոցի մի քանի վահանակների համար՝ 244 հազարից մինչեւ 288 հազար դրամ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |