Ուկրաինան կկասեցնի երկրի տարածքում ԼՂՀ-ից ապրանքների վաճառքը

Ուկրաինան կկասեցնի երկրի տարածքում  ԼՂՀ-ից ապրանքների վաճառքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պայմանավորվել է Ուկրաինայի հետ առանց պաշտոնական հավանության թույլ չտալ Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքների մուտքն այդ երկրներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի Բաքու այցելության ժամանակ երկու երկրների ղեկավարները հանձնարարականներ էին տվել Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին` հանդիպել և քննարկել այդ հարցը»,-ասել է նա, հայտնում է Interfax-ը:

Ըստ դեսպանի, մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել են և մեխանիզմ մշակել, որի համաձայն Դոնբասում և Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են առաքվել Ադրբեջան և Ուկրաինա, եթե արտոնված չեն Կիևի ու Բաքվի կողմից:

«Օրինակ, շամպայնի մակնշումը: Եթե գրված է` Ուկրաինա, Արտյոմովսկի գործարան (Դոնբաս), ամեն ինչ նորմալ է: Իսկ եթե գրված է` Նովոռոսիա կամ նման մի բան, ապա, Ադրբեջանը դրանք չի ընդունի: Նույն մոտեցումը կորդեգրվի Լեռնային Ղարաբաղից ապրանքների հարցում»,-պարզաբանել է Միշչենկոն:

Համաձայնագիրն արդեն ուժի մեջ է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---