Սպիտակ տունը հրապարակել է ԶԼՄ-ների կողմից լռության մատնված ահաբեկչությունների ցանկը 7 փետրվարի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը տարածել է այն ահաբեկչական գործողությունների ցանկը, որոնք ըստ ԱՄՆ վարչակազմի, լռության են մատնվում ԶԼՄ-ների կողմից: Ցուցակում են հայտնվել ինչպես քիչ հայտնի իրադարձություններ, այնպես էլ հարձակումներ, որոնք վերջին տարիների գլխավոր լրատվական նորություններն են եղել: Փետրվարի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին ահաբեկչությունները լռության մատնելու մեջ: «Հասնում է նրան, որ ահաբեկչությունների մասին չեն հայտնում, քանի որ շատ դեպքերում անազնիվ մամուլը դա չի ցանկանում»,-ասել է Թրամփը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սպիտակ տան վերլուծաբանները ցանկում 78 ահաբեկչություն են ներառել, որոնք տեղի են ունեցել 2014-ի սեպտեմբերից մինչև 2016-ի դեկտեմբեր: Կան դեպքեր, որոնք լայնորեն չեն լուսաբանվել, ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիայում Դանիայի քաղաքացու վիրավորումը 2014-ի նոյեմբերին կամ ԱՄՆ 2 քաղաքացու վիրավորումը նույն երկրում 2015-ի հունվարին: Հիշատակվում են նաև այն ահաբեկչությունները, որոնք լայնորեն լուսաբանվել են մամուլում`օրինակ, կանադացի զինվորի սպանությունը Օտտավայում 2014-ին: Որոշ լուրեր եղել են ԶԼՄ-ների առաջին էջերում: Օրինակ, Թունիսում 2015-ի հունիսի ահաբեկչությունը, երբ 38 մարդ զոհվեց և 39-ը վիրավորվեց: Ըստ Սպիտակ տան, լռության են մատնվել նաև պայթյունը ռուսական օդանավում 2015-ի հոկտեմբերին Սինայում, երբ 224 մարդ զոհվեց, ահաբեկչությունները Փարիզում 2015-ի ավարտին, երբ առնվազն 129 մարդ զոհվեց: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել էր, որ Սպիտակ տունը պատրաստում է այն ահաբեկչությունների ցանկը, որոնք «համարժեք չեն լուսաբանվել ԶԼՄ-ներում»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |