Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշումը![]() 7 փետրվարի 2017 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Մինսկում ձերբակալված հայտնի ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: Այսպիսով Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշումը ուժի մեջ է մտել, քանի որ Բելառուսի Գերագույն դատարանը վերջին ատյանն էր, որտեղ կարելի էր բողոքարկել այդ երկրի Գլխավոր դատախազության որոշումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գերագույն դատարանը Լապշինի բողոքարկման դիմումը քննել է փակ ռեժիմով, նրա բացակայությամբ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը դիմել է Բելառուսի իշխանություններին իր ամուսնուն լրացուցիչ պաշտպանություն շնորհելու խնդրանքով: Մոսկվան դեմ է բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը՝ պնդելով երրորդ երկրներին Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնման անթույլատրելիության հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին: Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին: Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |