ԱԺ-ում առաջարկվել է կենսաթոշակային համակարգին աշխատավարձից 10% փոխանցել![]() 7 փետրվարի 2017 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում փետրվարի 7-ին Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում են կենսաթոշակային համակարգին աշխատավարձից 10% փոխանցել: «Առաջարկում ենք բարձր եկամուտ ստացող անձանց, որոնք համոզվել են, թե համակարգը կայացել է, ոչ թե 5, այլ առնվազն 10 տոկոս աշխատավարձից փոխանցել, որ կարողանան հատուցում ապահովել: Դա լինելու է կամավոր, եթե չեն հարմարվում, կարող են նորից կարող են վերադառնալ 5 տոկոսի», - պարզաբանել է Երիցյանը: Նրա խոսքով, բազմաթիվ քաղաքացիներ կսկսեն օգտվել այդ համակարգից: ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը մեկ տարով կհետաձգվի ՝ մինչև 2018-ի հուլիսի 1-ը: 2016-ի նոյեմբերի տվյալներով՝ ՀՀ-ում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվը կազմում է մոտ 155.000 մարդ, որից 65.000 պետական համակարգի աշխատակիցներ են: Մնացած 90.000 մասնակիցը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |