Սիրիայի բանակը մոտ 800 քկմ է ազատագրել Պալմիրայի ուղղությամբ

Սիրիայի բանակը մոտ 800 քկմ է ազատագրել Պալմիրայի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ ընդլայնել է իր հսկողության տակ գտնվող գոտին Պալմիրայի ուղղությամբ: Ազատագրվել է 783 քկմ տարածք Տյաս շրջանում: Այդ մասին հայտարարել է ճեպազրույցում ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

«Պալմիրայի ուղղությամբ սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ զգալիորեն ընդլայնել է իր հսկողության տարածքը Տյաս շրջանում: Ազատագրվել է 783 քկմ, արևելյան ուղղությամբ առաջխաղացումը կազմել է 25 կմ: Ազատագրվել է Էլ Բեյդան: Հսկողություն է սահմանվել իշխող բարձունքներում: Դեպի Պալմիրա ճանապարհի մեծ մասն անցած է»,-ասել է Ռուդսկոյը:

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել էր, որ Մոսուլում միջազգային կոալիցիայի գործողությունների պատճառով, որը դուրս է մղում զինյալներին Սիրիայի արևելք, ԻՊ-ն գործնականում անարգել կենդանի ուժ ու զենք է տեղափոխում Պալմիրայի, Դեր Զորի և Թուրքիային սահմանակից Էլ Բաբ քաղաքից:

Ծայրահեղականները կրկին գրավեցին հինավուրց Պալմիրան 2016-ի դեկտեմբերին: Սիրիական բանակի նահանջից առաջ բնակչության 80 տոկոսը տարհանվեց:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մեծ վնաս են հասցրել սիրիական հինավուրց Պալմիրայի պատմական հուշարձաններին, այդ թվում հայտնի հռոմեական ամֆիթատրոնի շենքին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---