Բաքուն ազգային հերոսի կոչում է տվել Չինարիի մոտ սպանված դիվերսանտին![]() 7 փետրվարի 2017 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Բաքուն ազգային հերոսի կոչում է տվել Չինարիի մոտ սպանված դիվերսանտին, որի մարմինը հայկական կողմը փետրվարի 5-ին հանձնել է Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Չինգիզ Սալման օղլու Գուրբանովին հետմահու շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում: «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչումը շնորհվել է Գուրբանովին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության համար մարտական առաջադրանք կատարելիս դրսևորած անձնական արիության համար», հայտնում է Haqqin.az-ը: 2016 թ. դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են երկու շարքային զինծառայող և մեկ սպա: Հարձակումը շարունակվել է նաև ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում: Ադրբեջանական կողմը, ՀՀ ՊՆ հաղորդմամբ, կորցրել է 7 զինծառայող: Նրանցից մեկի՝ Հուսեյնովի դին մնացել է ՀՀ տարածքում: Փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին է հանձնվել Չինարի գյուղի ուղղությամբ դիվերսիայի ընթացքում սպանված զինծառայող Չինգիզ Գուրբանովի մարմինը: Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դիվերսիայի փաստի հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում վարվող քրգործի շրջանակներում անցկացված դատաբժշկական փորձաքննությունից հետո Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտություն այլևս չկար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |