Ընկերությունները բողոքում են DHL-ի հայաստանյան ներկայացուցչից. ՏՄՊՊՀ-ն կուսումնասիրի խնդիրը![]() 8 փետրվարի 2017 - 09:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին են դիմել մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող տասնյակ ընկերություններ (մաքսային բրոքերներ), որոնք բողոքել են մեր երկրում միջազգային փոստային առաքումներ և բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի գործունեությունից: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի գրասենյակից, նույն խնդիրն են բարձրացրել նաև մի շարք խոշոր տնտեսվարողներ՝ «Զիգզագ», «Վորլդ Վիժն», «Յուքոմ», «Արարատ գինու կոնյակի գործարան», «Ռուսալ Արմենալ» և այլն: Ըստ հանձնաժողովին ներկայացված դիմում-բողոքի, մեր երկրում «Յումակս» ընկերությունը տարածել է հայտարարություն, ըստ որի այս տարվա հունվարի 16–ից DHL–ի ցանցով ներմուծված բեռների մաքսային ձևակերպումները իրականացվելու են բացառապես իրենց կողմից: Հակառակ դեպքում, «Յումակսի» միջոցով մաքսային ձևակերպումներից հրաժարվող բոլոր ընկերությունների և ֆիզիկական անձանց բեռները հետ կուղարկվեն: Բողոքում նշված է նաև, որ «Յումակս» ընկերությունն արդեն իսկ անցել է այդ գործելաոճին և ներկայումս հրաժարվում է հասցեատերերին հանձնել ուղարկված ապրանքների մաքսային փաստաթղթերը՝ փաստացի ստիպելով դրանք մաքսազերծել իր միջոցով: Մաքսային բրոքերական ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ Հայաստան ուղարկվող բեռների և փոստային առաքումների բավականին մեծ մասը բերվում է հենց DHL ընկերության միջոցով, հետևապես վերջինիս նման վարքագիծը ուղղակիորեն բացասաբար է անդրադառնում իրենց հետագա գործունեության վրա: Դիմում-բողոքում նշված է նաև, որ բեռների մաքսային հայտարարագրում անելու համար «Յումակս» (DHL) ընկերության սահմանած գները անհամեմատ բարձր են նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների սակագներից: Հանձնաժողովին դիմած տնտեսվարողները ներկայացրել են նաև, որ «Յումակսի» նման գործունեության հետևանքով բախվել են մեկ այլ խնդրի ևս: Մասնավորապես, այդ տնտեսվարողները պարբերաբար իրականացնում են խոշոր ներմուծումներ, ինչով էլ պայմանավորված ունեն համապատասխան մասնագիտացված աշխատակիցներ, ովքեր զբաղվում են այդ բեռների մաքսազերծմամբ: Այսինքն, տվյալ պարագայում, մաքսային բրոքերի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չի առաջանում: Հետևապես, վերջինների համար «Յումակսի» նման պարտադրանքը ֆինանսական միջոցների հավելյալ՝ խոշոր ծախս է առաջացնում: Նիստի ավարտին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը հնարավորինս սեղմ ժամկետում կուսումնասիրի և օրենքի սահմաններում լուծում կտա խնդրին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |