2014-ի մայիսին վիրավորված զինծառայողը կբուժվի ՌԴ-ում![]() 8 փետրվարի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ին կայանալիք նիստում քննարկելու է 2014 թվականի մայիսին հրազենային վիրավորում ստացած զինծառայող Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու համար գումար հատկացնելու հարցը: Կառավարության նիստի օրակարգի համաձայն, այդ նպատակով նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 1.3 միլիոն դրամ, որն էլ հետագայում կփոխանցվի զինծառայողի անձնական հաշվին: Ռուզվելտ Թորոսյանը վիրավորվել է 2014 թվականի մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը հետ մղելիս:Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար Ռուզվելտ Թորոսյանը պարգևատրվել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |