Պենտագոն. ԻՊ-ն Մոսուլում իպրիտ է արտադրել

Պենտագոն. ԻՊ-ն Մոսուլում իպրիտ է արտադրել

PanARMENIAN.Net - ԱՄՆ գլխավորած կոալիցիայի անցկացրած փորձաքննության արդյունքում, որն անցկացվել է Մոսուլի համալսարանում, պարզվել է, որ ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները իպրիտ են արտադրել այդ շենքում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը:

«Նրանք դրական նմուշներ են ստացել: Մոսուլի համալսարանը ԻՊ քիմիական զենքի ծրագրի կենտրոնական վայրն է եղել»,-հայտարարել է Դևիսը: Նա պարզաբանել է, որ նմուշները վկայում են ծծմբային իպրիտի առկայության մասին, սակայն, նշել է, որ ԻՊ գրոհայինները նաև քլոր են կիրառել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ AP գործակալությունը բրիգադի գեներալ Հայդեր Ֆադիլի վրա հղումով հայտնել էր, որ Իրաքի զինվորականները ԻՊ գրոհայիններից ազատագրված Մուսոլի շրջաններից մեկում հայտնաբերել են թունավոր նյութի` իպրիտի պաշարներ:

ԻՊ-ն Իրաքում բազմիցս է իպրիտով և քլորով զինամթերք կիրառել խաղաղ բնակչության դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---