Կորտունով. Լապշինի արտահանձնումը Բաքվին Մինսկի դիվանագիտական դեմարշն է![]() 8 փետրվարի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին աննախադեպ իրադարձություն է` խոսքը դիվանագիտական դեմարշի մասին: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Միջազգային գործերի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը: Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին: «Լապշինի արտահանձնումը պետք է դիտարկել ռուս-բելառուսական հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, դա ազդանշան է, որը Բելառուսի ղեկավարությունն ուղղում է իր ռուս պաշտոնակիցներին»,-ասել է Կորտունովը, հայտնում Business FM ռադիոկայանը: Ըստ փորձագետի, հետևանքները կարող են բավականին լուրջ լինել: Նա ասել է, որ ամենակոշտ սցենարի դեպքում Ռուսաստանը շատ հետևողական դիրքորոշում կորդեգրի ռուս-բելառուսական առևտրի հարցում, փաստացի, կհրաժարվի բելառուսական տնտեսության սուբսիդավորումից, իսկ Մինսկը կփորձի կողմնորոշումը փոխել դեպի ԵՄ: «Այս դեպքում առնվազն պետք է հնչի կոշտ քաղաքական հայտարարություն նման քայլերի անթույլատրելիության մասին, հավանաբար, դրան կհաջորդեն ինչ-ինչ բանակցություններ և այստեղ կարելի է փոխզիջումների հասնել: …Կարծում եմ, Լուկաշենկոն լուրջ քաղաքական ռիսկի է գնում, նա պետք է իրեն հաշվետու լինի, որ ՌԴ ղեկավարությունը հակված չէ զիջումների գնալ ճնշման տակ: Դա այն լեզուն չէ, որով կարելի է խոսել Մոսկվայի հետ: Բելառուսի համար Ադրբեջանի հետ հնարավոր դաշինքը չի կարող փոխարինել գործընկերությունը Մոսկվայի հետ տնտեսական, աշխարհաքաղաքական, պատմական և մի շարք այլ պատճառներով»,-ասել է Կորտունովը: Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում: Ընթերցեք նաև. ԼՂՀ ՄԻՊ. Լապշինի գործը հակադարձ նախադեպ կդառնա` մեծացնելով Արցախի հանդեպ հետաքրքրությունը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |