2016-ին ՀՀ այցելած իրանցիների թիվն ավելացել է 30%-ով

2016-ին ՀՀ այցելած իրանցիների թիվն ավելացել է 30%-ով

PanARMENIAN.Net - 2016 թվականի ընթացքում Հայաստան է այցելել Իրանի 188.851 քաղաքացի: Տվյալները PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայնեց Զբոսաշրջության վարչության ամփոփ վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Բաբայանը:

«Նախորդ՝ 2015 թվականի համեմատ Իրանից ՀՀ այցելածների թիվն ավելացել է միանգամից 30 տոկոսով»,- տեղեկացրեց մասնագետը:

2016 թվականի հունիսի 5-ին Թեհրանում ստորագրվել է ՀՀ կառավարության և Իրանի միջև քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելության մասին փոխըմբռնման հուշագիրը: Դրանով առաջարկվում է, որ այսուհետ առանց որևէ վիզայի ձևակերպման Հայաստանի քաղաքացիները կարողանան այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակը:

Բաբայանը տեղեկացրեց, որ իրենք չունեն տվյալներ այն մասին, թե նույն ժամանակահատվածում որքան ՀՀ քաղաքացի է այցելել Իրան:

Կարդացեք նաև՝ Հայկական Իրան. Երկու հարևան երկրի միջև վիզաների չեղարկման հետքերով

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---