Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները փորձում են քաղաքակիրթ շփում հաստատել ժողովրդների միջեւ10 սեպտեմբերի 2007 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի դեսպանի հետ մենք ծանոթ ենք արդեն շուրջ 25 տարի: Ոչ հեռու անցյալում գլխավորել ենք մեր երկրների մշակույթի նախարարությունները: Անձնական հարաբերությունները մեծ դեր կատարեցին դեպի Հայաստան, Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան համատեղ ուղեւորության կազմակերպման գործում: Կարեւոր է նաեւ այն, որ մեր երկրների նախագահները ըմբռնումով մոտեցան մեր գաղափարին»,-հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, դեսպանները միայն փորձում են քաղաքակիրթ շփում հաստատել ժողովրդների միջեւ: «Առանց շփման ոչինչ հնարավոր չէ: Եվ մենք կաշխատենք շարունակել այդ գործունեությանը: Հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ նուրբ հարց է, վերքը դեռ թարմ է: Սակայն մենք պետք է ձգտենք բարիդրացիական հարաբերություններ կառուցել: Ոչ ոք չի ցանկանում, որ մեր երեխաները վախի մեջ ապրեն»,-ասել է Արմեն Սմբատյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ադրբեջանական պատվիրակությունը հատեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ականազերծված հատվածը Մարտակերտ-Տերտեր ճանապարհի վրա: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերում ղարաբաղյան կողմի ներկայացուցիչներն ադրբեջանական պատվիրակությանը դիմավորեցին եւ ուղեկցեցին Ստեփանակերտ: ԼՂՀ մայրաքաղաք ժամանեց նաեւ Հայաստանի մտավորականների պատվիրակությունը ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ: Այցը ԼՂՀ կազմակերպվել էր երկու դեսպանների նախաձեռնությամբ: Այնուհետեւ հայկական եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները մեկնեցին Երեւան, որտեղ հանդիպեցին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նույն օրվա երեկոյան երկու երկրների մշակույթի եւ գիտության գործիչները մեկնեցին Բաքու, որտեղ հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |