ՀՀ-ն կարող է օդային կապ հաստատել Ավստրալիայի ու Սիրիայի հետ

ՀՀ-ն կարող է օդային կապ հաստատել Ավստրալիայի ու Սիրիայի հետ

PanARMENIAN.Net - Գործադիրը փետրվարի 9-ին կայանալիք նիստում համաձայնություն կտա Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի Միության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարության նիստի օրակարգի համաձայն, կհամաձայնեցվի նաև Հայաստանի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանը Կանադայի ու Սինգապուրի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր կկնքի: Կառավարությունը հունվարի 26-ի նիստում համաձայնություն է տվել փաստաթղթերի ստորագրման առաջարկությանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---