Նախկինում ռուսական ընկերությունները օգնում էին Հայաստանին, իսկ այժմ իրենք են հետաքրքրված Հայաստանի տնտեսությամբ10 սեպտեմբերի 2007 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Ռուսաստանը վաղուց ի վեր ապրել են միասին, իսկ ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ 10 տարի առաջ կնքված Բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը դարձավ մեր դարավոր բարեկամական հարաբերությունների տրամաբանական շարունակությունը: Այն տարածվում է բոլոր ոլորտների վրա` ռազմաքաղաքական, տնտեսական, մարդասիրական»,-հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: «Այսօր Հայաստանում աշխատում են շուրջ 800 համատեղ ձեռնարկություններ: Հանրապետություն են եկել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Ռուսական ալյումինը», «ՌԱՕ «ԵԷՍ»-ը, «Գազպրոմը», Վիմպելկոմը», ՎՏԲ-ն, Ատոմային էներգետիկայի դաշնային գործակալությունը: Նախկինում ռուս գործարարները գալիս էին հանրապետություն հետեւյալ խոսքերով.«Հարկավոր է օգնել Հայաստանին»: Այժմ առաջատար ռուսական ընկերությունները հետաքրքրվում են Հայաստանի տնտեսությամբ: Ի դեպ, դրան նպաստում է Հայաստանի ազատական հարկային համակարգը, ներքին կայունությունը»,-նշել է դիվանագետը: Նա նաեւ հիշեցրել է պետպարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների մասին: «Հայաստանը Դաշնության սեփականությանն է փոխանցել մի քանի ձեռնարկություններ: Սակայն դրանք գործնականում չեն գործում: Հավանաբար, այն պատճառով, որ լուծված չէ սեփականատիրոջ հարցը: Հարկավոր են կոնկրետ գործարարներ, որոնք շահագրգռված կլինեն այդ ձեռնարկություններում , այս կամ այն արտադրության հարցում: Ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանի ղեկավարության հետ համատեղ եկել ենք ընդհանուր հայտարարի, եւ արդեն քննարկվում է այդ չգործող արտադրությունները մասնավորին փոխանցելու մասին հարցը: Օրինակ կարող է ծառայել պայմանավորվածությունը «Գազպրոմի» եւ «Հայռուսգազարդի» միջեւ ՌԴ-ին փոխանցված Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերականգնման մասին»,-ընդգծել է Արմեն Սմբատյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |