Համահայկական նպատակներին հասնելու միակ հնարավորությունն երկու անկախ հայկական պետությունների ստեղծումն է10 սեպտեմբերի 2007 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Ազգերի ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի իրավական լուծման միակ հնարավորությունն է: Այդ մասին սեպտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը` մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի այն հայտարարությունը, թե «եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառի իրեն, մենք կպահանջենք Լեռնային Ղարաբաղի վերամիացում Հայաստանի հետ»: Նրա խոսքերով, նա, անկասկած, հարգում է բոլոր խորհրդարանական խմբակցությունների կարծիքը, սակայն ՀՅԴ-ի դիրքորոշումը չի կիսում: Խոսնակը հիշեցրել է, որ ԵԽԽՎ բանաձեւերից մեկում նշված է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անջատվել Ադրբեջանից հանրաքվեի հիման վրա: Սակայն միացումը Հայաստանին կդիտարկվի որպես ԵԽ մեկ անդամի ագրեսիա մեկ այլ անդամի դեմ, հայտարարել է Թորոսյանը: Համահայկական նպատակներին հասնելու միակ հնարավորությունը երկու անկախ հայկական պետությունների ստեղծումն է, գտնում է խոսնակը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |