Ֆիրդուսի շուկան ու «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքի կիսակառույցը քանդվելու են 8 փետրվարի 2017 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրել է 2017-ի կառուցապատման ներդրումային փաթեթները, որոնց քննարկումների արդյունքում համարվել են ամբողջապես իրատեսական 105 միլիոն դոլարի քաղաքաշինական ծրագրերը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նա նշել է, որ այս ծրագրերի դեպքում կան ներդրողներ, կա գումար, բանկային երաշխիք, էսքիզային նախագիծ, պետք է ուղղակի աշխատանքային նախագիծ արվի, հայտնում է Panorama.am-ը: Սարգսյանն ասել է, որ 105 միլիոն դոլարի ծրագրերի մեջ չեն մտնում այն ծրագրերը, որոնք այս պահին ընթացքի մեջ են, մասնավորապես՝ «Դվին» հյուրանոցը, կրկեսի շենքը, ճանապարհաշինարակական ծրագրերը, փոքր ծավալի շինարարությունները: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշել է, որ ծրագրերի 50 տոկոսն ուղղված է բնակարանաշինությանը (ներդրումների 5 տոկոսն է լինելու պետական բյուջեից, 95 տոկոսը՝ մասնավոր ներդրումներ են), մյուս 50 տոկոսը՝ հյուրանոցային, հասարակական բնույթի այլ շինարարության: Նա նաև տեղեկացրել է, որ ներդրողների 50 տոկոսը տեղացի են, 50 տոկոսը՝ արտերկրից: Մասնավորապես, Երևանի կայարանամերձ հրապարակում գտնվող կիսակառույցը քանդվելու է, տեղում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ շինություն՝ հյուրանոցներ, առևտրային, հասարակական, գրասենյակային հատվածներ, հետևի մասում՝ բնակելի հատված: «Խորհրդային տարիներին այդտեղ քանդեցին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը, կառուցվեց նոր շենք, սակայն այն անավարտ է, միայն բետոնային մաս է, որը հավաքված է կոնստրուկցիաներով, ինչը մեր նորմերով չենք երաշխավորում: Հավաքովի բետոնե կարկասը կքանդվի»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր կառուցապատողը կաշխատի այդ հատվածի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի հետ: Ընթանում են նախագծային աշխատանքները, քննարկվում է նախագծային հայեցակարգը: Ներդրողը օտարազգի է: Սարգսյանն ասել է, որ ներդրողը համաձայնվել է իր առաջարկի հետ և այդ մասում կգործի նաև «Սասունցի Դավիթ» կինոթատրոն, թեև նախապես ծրագրված չի եղել: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $60 մլն-ից ավելի, այս տարվա համար նախատեսված է $10 մլն ներդրում, նախատեսվում է ծրագիրն ավարտել երեք տարում: Նա նաև ներկայացրել է Երևանում ծրագրված այլ նախագծեր, մասնավորապես Արշակունյաց պողոտայի վրա (նախկին Ձերժինսկու գործարանի տարածքում) հյուրանոցային և վարչահասարակական համալիրի կառուցումը, Ֆիրդուսի տարածքում սկսվելու է մոտ 90 մ. տրամագծով ամբողջապես կոր, օղակաձև նոր հրապարակի կառուցումը:
PanARMENIAN.Net ն ավելի վաղ անդրադարձել էր Ֆիրդուսի շուկայի տարածքի վերակառուցման նախագծին ու պատմել, ինչպիսին պիտի լինի նախագծվող Երևանի 33-րդ թաղամասը Բանակցություններ են վարվում նաև այլ նախագծերի իրականացան ուղղությամբ, մասնավոապես Աբովյանի արձանի ետնամասում գտնվող հին ջրամբարի տեղափոխում, նորի կառուցում, այդ հատվածում վարչական խոշոր կենտրոնի կառուցում, Կոնդ թաղամասի մի հատվածի վերակառուցում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |