ՌԴ-ին զրկել են 2021թ. բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունից![]() 8 փետրվարի 2017 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանին զրկել են 2021թ. բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացնելու իրավունքից: Այդ մասին հայտնել է գերմանական ZDF պարբերականի լրագրող Նիլս Կաբենը, հայտնում է Republic.ru-ն: Առաջնությունն անցնելու էր Տյումենում: Այդ որոշումն ընդունվել է Բիաթլոնիստների միջազգային միության (IBU) արտահերթ նիստում: Միևնույն ժամանակ Ռուսաստանի բիաթլոնիստների միության նախագահ Ալեքսանդր Կրավցովը հայտարարել է, որ հարցը դեռ քննարկվում է: «Զառանցանք: Ոչ ոք դեռ ոչնչից չի զրկվել»,-մեջբերել է Կրավցովի խոսքը «Ռ-Սպորտը»: Բիաթլոնիստների միջազգային միության հաղորդակցությունների գծով տնօրեն Պեր Լանգեն նույնպես հաստատել է, որ Տյումենում աշխարհի առաջնության հարցը դեռ չի քննարկվել: Ռուսական սպորտում խթանիչների լայն կիրառման մասին WADA-ի հանձնաժողովի զեկույցից հետո Չելյաբինսկը զրկվեց չմշկավազքի 2016/17թթ. Աշխարհի գավաթի եզրափակիչն անցկացնելու իրավունքից, իսկ Սոչին` 2017թ. բոբսլեյի և սքելեթոնի առաջնությունն անցկացնելու իրավունքից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |