Շոտլանդիայի խորհրդարանը դեմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն![]() 8 փետրվարի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Բրիտանիայի կառավարության կողմից մշակված օրինագծին: 124 պատգամավորներից 90-ը դեմ է քվեարկել օրենքին, որով վարչապետ Թերեզա Մեյը լիազորություններ կստանա սկսելու Brexit-ի ընթացակարգը: Նախաձեռնությունը Շոտլանդիայի կառավարությանն էր, թեև այն չունի իրավական ուժ, գրում է Deutsche Welle-ն: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն փետրվարի 2-ին առաջն ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառման մեկնարկին:Խորհրդարանում երկօրյա բանավեճերից հետո օրինագծի օգտին 498 պատգամավոր է քվեարկել, դեմ` 114-ը: Դեմ է քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը և ազատական դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավոր և 1 պահպանողական: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը փետրվարի 8-ին պետք է վերջնական հավանություն տա օրինագծին, որից հետո այն կփոխանցվի Լորդերի պալատ, որտեղ կքննարկվի մարտի 7-ին: Մինչդեռ, ինչպես վկայում են սոցհարցումների արդյունքները, Շոտլանդիայում աճում է Մեծ Բրիտանիայից անջատվելու կողմնակիցների թիվը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը: 2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |