ԼՂՀ ՊՆ. Շփման գծում ՊԲ-ի զոհերի ու վիրավորների մասին լուրերն անհեթեթություն են![]() 8 փետրվարի 2017 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ագիտպրոպի կողմից փետրվարի 8-ի առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, ըստ որի հայկական կողմն իբրև թե արկակոծել է իրենց առաջնային դիրքերը։ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |