«Արտ ֆեստ» միջազգային փառատոնը հայտեր է ընդունում. Այս անգամ ներառված է նաև գրականությունը![]() 8 փետրվարի 2017 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի հայտերի ընդունումը: «Արտ ֆեստը» թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման հետ մեկտեղ ծրագրում կներառի նաև գրականությունը՝ դրամատուրգիա և կինոսցենար: Ի դեպ, այս տարվա նորամուծությունը նվիրվում է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին: Փառատոնի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 5-ն է: Մասնակցության հայտերը լրացնելու համար պետք է այցելել փառատոնի պաշտոնական կայք՝ www.artfest.am: «Արտ ֆեստ» փառատոնը հիմնադրվել է 2013 թ.-ին: Մասնակցում են 16-30 տարեկան բոլոր ստեղծագործողները: 2016 թ.-ից այն ձեռք է բերել միջազգային փառատոնի կարգավիճակ: Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը: Հիմնադրման առաջին տարում փառատոնին մասնակցել են 130, 2014-ին՝ 200, 2015-ին՝ շուրջ 350, իսկ 2016-ին՝ 430 երիտասարդ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |