Նախագահ. Կայացած ժողովրդավարությամբ Շվեդիան ՀՀ-ի համար օրինակելի երկիր է 9 փետրվարի 2017 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 8-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Սարգսյանը ողջունել է բարեկամ Շվեդիայից ժամանած հյուրերին և ընդգծել խորհրդարանականների դերը միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նշելով, որ Հայաստանի և Շվեդիայի հարաբերությունները վերջին տարիներին բնորոշվում են դինամիկ առաջընթացով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է առաջիկայում ևս այդ դինամիկան պահպանելու Սկանդինավյան տարածաշրջանում իր կարևոր ու վստահելի գործընկերներից մեկի՝ Շվեդիայի հետ: Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու ցանկությունը, Հանրապետության նախագահի խոսքով, պայմանավորված է ոչ միայն քաղաքական և տնտեսական շահերով, այլ նաև արժեհամակարգային նկատառումներով. Շվեդիան Հայաստանի համար օրինակելի երկիր է ընդհանուր եվրոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, կայացած ժողովրդավարությամբ, մարդու իրավունքների իրացման բարձր մակարդակով և օրենքի գերակայությամբ, ինչին ձգտում է հասնել Հայաստանը՝ տարիներ շարունակ իրականացնելով համալիր բարեփոխումներ: Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստան այցի օրակարգը բավականին հագեցած է և օգտակար: Նա ընդգծել է, որ այն հարցերը, որոնք վերաբերում են Եվրոպական հարևանության քաղաքականությանը և Արևելյան գործընկերությանը, մշտապես գտնվում են Շվեդիայի խորհրդարանի ուշադրության ներքո և աշխույժ քննարկվում են: «Այս հարցերի շուրջ մեր խորհրդարանում բազմակուսակցական համաձայնություն կա, և անկախ կուսակցական պատկանելությունից, կա աջակցություն այս գործակցությանն ու մասնավորապես այն ծրագրերին, որ նախաձեռնվում են Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությամբ»,-ասել է Քեննեթ Ֆորշլունդը: Հանդիպմանը զրուցակիցները հայ-շվեդական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի գործակցությանը, ինչպես նաև ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կառավարման նոր համակարգի անցնելու այս փուլում դրանց կարևորությանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների դեպքում սպառողին տույժ կվճարվի Նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից Արաբկիրի փոխթաղապետերը կալանավորվել են, թաղապետը տնային կալանքի տակ է Ընթահնուր առմամբ մեղադրանք է ներկայացվել 8 պաշտոնատար անձի, որից 3–ը թաղապետարանի պաշտոնյաներ են 2.5 մլրդ դրամ՝ Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատմանը Որոշումն առնչվում է մոտ 27 փողոցի Խանութում հնարավոր կլինի QR-ով պարզել՝ մսամթերքը տեղական է, թե ներկրված Տվյալներ կլինեն նաև այն մասին, թե երբ է եղել սպանդը |