Թուրքիայում կրկին խոսում են հայերին արտաքսելու մասին այն դեպքում, եթե ԱՄՆ-ում ընդունվի Ցեղասպանության մասին բանաձեւը10 սեպտեմբերի 2007 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւը, դա կվնասի Հայաստանին, քանի որ Թուրքիայի կառավարությունը կարող է 72 ժամվա ընթացքում երկրից արտաքսել շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացիների: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) իշխող կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Էրոլ Ասլան Ջեբեջին: Ըստ նրա, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում կրկին սկսում են արծարծվել 106-րդ բանաձեւի ընդունմանն առնչվող հարցեր: «Սեպտեմբերի 24-ին Թուրքիայի վարչապետը կլինի Նյու Յորքում, որտեղ կայանալիք իր հանդիպումներում կանդրադառնա այդ հարցին: Մեզ մտահոգում է Հայոց ցեղասպանության հարցում Հակադիֆամացիոն լիգայի` ADL-ի դիրքրորոշման փոփոխությունը: Սակայն մեր փաստարկներն այնքան զորեղ են, որ որեւէ մեկ կազմակերպության դիրքորոշման փոփոխությունը նշանակություն չունի»,-ասել է Ջեբեջին, հաղորդում է CihanNews-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |