Վարդան Օսկանյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհի Քոքսին ԼՂՀ միջազգային ճանաչման գործում ցուցաբերած ջանքերի համար10 սեպտեմբերի 2007 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, ով սեպտեմբերի 7-ին մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնամուտի արարողությանը: Շնորհակալություն հայտնելով բարոնուհի Քոքսին Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործում տարիների ընթացքում ցուցաբերած ջանքերի համար` Վ. Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ներկայիս ընթացքը: Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը համառոտ ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների վիճակը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ արտաքին գերատեսչության մոտեցումները: Մեծ Բրիտանիայի պատվիրակության կազմում էր նաեւ ՄԲ Լորդերի պալատի անդամ Սըր Դեվիթ Ալթոնը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |