ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է իսրայելյան Էյլաթի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը

ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է իսրայելյան Էյլաթի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» ստանձնել է իսրայելյան Էյլաթ հանգստավայրի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը:

Ըստ Jerusalem Post-ի, «Իսլամական պետության» խմբավորումներից մեկը հայտարարել է, որ 7 հրթիռ է արձակել եգիպտական Սինայից, որից 1-ը հասել է Իսրայելի տարածք, հայտնում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ իսրայելյան ՀՕՊ ուժերը կասեցրել են հրթիռներից մեկը: Հրթիռակոծման ժամանակ ակտիվացել են օդային տագնապի ազդանշաններն Էյլաթում և արվարձաններում: Զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան:

Էյլաթն Իսրայելի ամենահարավային քաղաքն է, որտեղ Կարմիր ծովի ափին հազարավոր զբոսաշրջիկներ են հանգստանում աշխարհի տարբեր երկրներից: Քաղաքը բազմիցս է հրթիռակոծվել սահմանակից Եգիպտոսից, որտեղ գործում են ծայրահեղական իսլամիստների խմբավորումներ: Մինչ օրս բոլոր հրթիռակոծություններն անցել են առանց զոհերի և նյութական վնասի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---