Աշխատանքային ստաժը ԵՏՄ երկրներում կարող է հաշվառվել ՀՀ-ում թոշակի անցնելիս![]() 9 փետրվարի 2017 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ԵՏՀ-ում քննարկվում է պայմանագրի նախագիծ, որի ընդունման դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան թոշակ ստանալ ԵՏՄ անդամ ցանկացած երկրում: Նրանց աշխատանքային ստաժը կհաշվառվի կազմակերպության անդամ բոլոր երկրներում, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Շուտով ԵՏՀ Խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվի ԵՏՄ անդամ պետության աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի նախագիծը: Որոշումը կայացվել է փետրվարի սկզբին ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների կենսաթոշակային ապահովման հարցերին նվիրված խորհրդակցության արդյունքում: «Մեզ հաջողվել է հարթել անհամաձայնությունները: Մնում է միայն մեկ հարց կարգավորել` որոշել անհատական կենսաթոշակային գործակիցը աշխատանքային ստաժի համար: Խոսքը կենսաթոշակի իրավունքների ձևակերպման մասին է ՌԴ-ում: Կարելի է ասել, որ պայմանագրի նախագծի մշակումը ավարտական փուլում է»,-ասել է ԵՏՀ Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Պաիզա Սույումբաևան: ՌԴ-ում աշխատելու դեպքում անհատական կենսաթոշակային գործակիցը կախված է աշխատավարձի չափից, այդ ցուցանիշը կա միայն ՌԴ-ում: Այսինքն, որքան բարձր է աշխատավարձը, այնքան բարձր է գործակիցը: Այլ երկրում աշխատանքային ստաժի համար ՌԴ-ն առաջարկում է տալ 1 միավոր գործակցի համար, սակայն ԵՏՄ մյուս երկրներն առաջարկում են 2 միավոր սահմանել: Հակառակ դեպքում ԵՏՄ մյուս երկրների քաղաքացիները ՌԴ քաղաքացիների համեմատ անհավասար պայմաններում կհայտնվեն: Սովորաբար աշխատանքային միգրանտները ՌԴ-ում աշխատում են 3-5 տարի և ցածր աշխատավարձ ունեն: Այդպիսով, նրանք չեն հասցնի ՌԴ-ում անհրաժեշտ միավորներ հավաքել կենսաթոշակի հավակնելու համար: ՌԴ-ում կենսաթոշակի իրավունք ստանալու համար առնվազն 15 տարվա աշխատանքային ստաժ է հարկավոր և անհրաժեշտ է որոշակի տարիքի հասնել: Վերջնական տարբերակում հաշվի կառնվեն անձի մասնակցությունը կենսաթոշակային համակարգին, կենսաթոշակային իրավունքի պահպանումն ու փոխանցումը մեկ այլ երկիր տեղափոխվելու դեպքում: Կենսաթոշակի չափը կհաշվառվի ըստ անդամ երկրի ազգային օրենսդրության, յուրքանչյուր անդամ երկիր կվճարի կենսաթոշակի այն մասը, որը նա վաստակել է այդ երկրում աշխատանքի ընթացքում: Օրինակ, եթե ՀՀ քաղաքացին որոշ ժամանակ աշխատել է ՌԴ-ում, ապա ՀՀ վերադառնալու դեպքում այդ հատվածի կենսաթոշակը նրան կվճարի ՌԴ-ն: Թոշակը կվճարվի կամ ՀՀ-ում, կամ ՌԴ-ում` անձի ընտրությամբ: Եթե ՌԴ-ում աշխատանքային ստաժը անբավարար լինի կենսաթոշակ նշանակելու համար, հաշվի կառնվի նրա աշխատանքային տարիները ԵՏՄ անդամ այլ պետությունում: Թոշակի չափը կհաշվառվի` ելնելով ՌԴ-ում գործող կեսանթոշակային իրավունքներից: Քննարկումները դեռ շարունակվում են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |