ՀՀ փոխոստիկանապետի այցը Բելառուս չեղարկվել է![]() 9 փետրվարի 2017 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի այցը Բելառուս չեղյալ է համարվել: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 7-ի «Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 105-Ա որոշումը»: Վերջին օրերին որոշակի լարվածություն է առաջացել ՀՀ և Բելառուսի միջև կապված Ադրբեջանի հարցումով Մինսկում ձերբակալված և այնուհետեև Բաքվին արտահանձնված ռուսաստանցի բլոգել Ալեքսանդր Լապշինի գործի հետ: Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, փետրվարի 8-ին հայտարարել է, որ պետք է պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Բելառուսի ԱԳՆ ի պատասխան հայտարարել է, որ Բելառուսին ՀԱՊԿ-ից հեռացնելու վերաբերյալ հայ խորհրդարանականների առաջարկը «զուրկ է իրավաբանական հիմքից»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |