Մարտի 3-ին Հայաստանում կնշեն Գործարարի օրը![]() 9 փետրվարի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Տնտեսության զարգացման գործում գործարարի դերն ընդգծելու նպատակով կառավարությունն որոշել է Հայաստանի Հանրապետությունում մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»: Հիմնավորման համաձայն՝ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը: Մեկ այլ որոշմամբ էլ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2016թ. մրցանակներ կշնորհվեն «Բարի Սամարացի», «Ջերմուկ գրուպ», «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Թիվ 8 պոլիկլինիկա», «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ», «Հալդի Քոնսալթ» ընկերություններին: ՀՀ վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հորդորել է այդ հարցում լինել ուշադիր. «Այն ընկերությունների բացահայտ գովազդ է և պետք է մաքսիմալ ուշադիր լինենք, որ այստեղ ադմինիստրատիվ ռեսուրսը չաշխատի ի օգուտ այս կամ այն կազմակերպության՝ սուբյեկտիվ տարբերակով»: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հայտարարել էր, որ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է,անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: «Նախկին կառավարության ծրագիրն օգտագործելու ենք, կստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողի համար. դա կարող է շատ ընդհանուր թվալ, բայց բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար, ստեղծագործող, հավելյալ արժեք ստեղծող մարդը երջանիկ է», - ասել էր Կարապետյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |