Ֆոտոխցիկը Զանգեզուրում առաջին անգամ Կովկասյան ընձառյուծի ձագ է ֆիքսել 9 փետրվարի 2017 - 17:49 AMT PanARMENIAN.Net - WWF-Հայաստանի և Զանգեզուր կենսոլորտային համալիրի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքում ֆոտոխցիկը նկարահանել է Կովկասյան ընձառյուծին, որն ամենայն հավանականությամբ WWF-ի կողմից նախկինում նկարված Եվա անունով ընձառյուծի ձագերից մեկն է: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը: «Մեր երկրում սա առաջին դեպքն է, երբ ձագ է գրանցվում, որն ապացույց է այն աշխատանքի, որն իրականացվում է Հայաստանի հարավում ՀՀ բնապահապանության նախարարության, պահպանվող տարածքների անձնակազմի և միջազգային կառույցների ջանքերով», - ասված է հաղորդագրությունում: 2002թ-ից Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) կողմից Հայաստանում իրականացնվող Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել է ընձառյուծի թվաքանակի աճի դրական միտում: Այս մասին 2016-ի սեպտեմբերին տեղեկացրել էր WWF-Հայաստանի հասարակայնության հետ կապերի բաժինը: Կովկասյան ընձառյուծը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության և ՀՀ Կարմիր գրքերում։ Ընձառյուծները բնակվում են արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձսահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Շրի Լանկա կղզում։ Նրանք անհետացել են Եվրոպայից։ Ընձառյուծները Հայաստան են անցնում Թուրքիայից և Իրանից։ Հանդիպում են Սյունիքի մարզից Արարատի մարզ ընկած գոտու, երբեմն՝ նաև հյուսիսային մարզերի անտառներում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ |