ԱՄՆ-ն հանդես է եկել նոր առաջարկություններով ՀՀՊ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ11 սեպտեմբերի 2007 - 15:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ռուսական կողմին է ներկայացրել իր նոր առաջարկները հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Դրանք հնչեցվել են Փարիզում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գծով ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի խորհրդակցությունների երկրորդ փուլում: Վաշինգտոնը պատրաստ է ընդգրկել ռուսական ներուժը հակահրթիռային «վահանի» ստեղծման գործում: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարի ազգային անվտանգության եւ չտարածման հարցերով օգնական Ջոն Ռուդը, որը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը: «Մենք փորձում ենք օգտագործել այն առաջարկներն, որոնք արել է նախագահ Պուտինը, ՀՀՊ ոլորտում համագործակցության ընդլայնման համար: Ի դեպ, նա հրաժարվել է ճշտել, թե կոնկրետ ինչ նախաձեռնություններ են առաջ քաշվել: Ռուդը հավելել է, որ ամերիկյան կողմը կցանկանար առավել մանրամասն երկխոսություն վարել Ռուսաստանի հետ համագործակցության կոնկրետ տարրերի շուրջ: Հիշեցնենք, որ Բուշի վարչակազմը մտադիր է մինչեւ 2013 թ. 10 հրթիռ տեղադրել Լեհաստանում եւ ռադար Չեխիայում եւ այժմ բանակցում է այդ երկրների կառավարությունների հետ: Մինչդեռ, Ռուսաստանը դեմ է նման ծրագրերին, առաջարկելով փոխարենը ԱՄՆ-ին համատեղ օգտագործել Ադրբեջանում տեղակայված ՌԼԿ-ն: Ռուսական պատվիրակությունը համաձայնվել է ուսումնասիրել ԱՄՆ-ի առաջարկները: ՀՀՊ ոլորտում համագործակցության գծով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի 3-ին, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |