Ֆրանսիայում Հայաստանի տարվա լուրջ քաղաքական նշանակությունն արդեն զգացվում է11 սեպտեմբերի 2007 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 12-ից կգործի «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: Թանգարանում կցուցադրվեն «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի բոլոր ցուցանմուշները, որոնք ցուցադրվել են Լուվրում: Ցուցադրությունն ընդգրկում է հայկական մշակույթի շուրջ 200 գլուգործոցներ, որոնք պահվում են Սուրբ Էջմիածնում, Հայաստանի պատմության թանգարանում եւ հնագույն ձեռագրերի ինստիտուտ-թանգարան Մատենադարանում, այդ թվում նաեւ 32 խաչքարեր: Սեպտեմբերի 11-ին ցուցահանդեսն այցելել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պաշտոնատար այլ անձինք: Ցուցանմուշներին ծանոթանալուց հետո Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Ֆրանսիայիում Հայաստանի տարվա համակարգող պետական հանձնաժողովի վերջին նիստը: Ըստ Սերժ Սարգսյանի, մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի ավելի քան 160 քաղաքներում անց է կացվել շուրջ 850 միջոցառում, մասնավորապես, մի շարք նախագծեր քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում: Առաջին անգամ միաժամանակ ցուցադրվել են հայկական մշակույթի 200 ցուցանմուշներ: Լուվրում «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրված խաչքարներին ծանոթացել է շուրջ 2,5 մլն մարդ: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը բացի մշակութայինից եւ ճանաչողականից ունեցավ նաեւ լուրջ քաղաքական նշանակություն, «եւ արդեն զգացվում է այդ ազդեցությունը»: Իր հերթին Հայաստանի նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի տարվա համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա հաջողությունը գերազանցեց բոլոր ակնկալիքները: Նիստի ավարտին Ֆրանսիայում Հայաստանի տարվա մի շարք հովանավորներ եւ կազմակերպիչներ արժանացան Անանիա Շիրակացու անվան մեդալների, պարգեւատրվեցին Հայաստանի նախագահի շնորհակալագրերով, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի մեդալներով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–ն Սահմանադրության օրը կդիմավորի Tricolor Yerevan Night Run գիշերային վազքով. Տոնական քայլերթ և համերգ է սպասվում Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը Ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ20 ԵԱ փոխչեմպիոն, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր Նովի Սադում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը |