Սպիտակ տունը քննում է այլ երկրների նախագահների հետ Թրամփի հեռախոսազրույցների արտահոսքը10 փետրվարի 2017 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը քննում է, թե ինչպես են մամուլում տեղեկություններ հայտնվում Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների մասին այլ երկրների ղեկավարների հետ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: «Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, այն տագնապալի է»,-ասել է Սփայսերը: Ըստ նրա, «արտահոսքը որոշ դեպքերում գործող կանոնների ու օրենքների ակնհայտ խախտում է», հայտնում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին The Hill-ի վրա հղումով: Սպիտակ տան ներկայացուցիչը չի ճշտել, թե ինչ տիպի հետաքննություն է անցկացվում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ նախագահն անձամբ շատ է մտահոգված այս իրավիճակով: «Անաշուշտ, նա մտահոգված է: Այն փաստը, որ նա չի կարողանում հեռախոսազրույցներ ունենալ առանց արտահոսքի, մտավախություններ է առաջացնում»,-ասել է նա: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում Թրամփն անհաջող է անվանել Հարձակողական սպառազինությունների կրճատման մասին ՀՍԿ-3 պայմանագիրը: Ճեպազրույցի ժամանակ Սփայսերը հրաժարվել էր քննարկել թեման` նշելով, որ դա մասնավոր զրույց է եղել: Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը կոշտ է խոսել Ավստրալիայի վարչապետի և Մեքսիկայի նախագահի հետ: Ավելի ուշ Սպիտակ տունը հերքեց այդ տեղեկությունները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա |