Ֆրանսիայում 4 անձ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով![]() 10 փետրվարի 2017 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հարավային Էրո դեպարտամենտում հակաահբեկչական գործողության արդյունքում 4 անձ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով: Փետրվարի 10-ի առավոտյան Մոնպելյե քաղաքում Ֆրանսիայի հակաահաբեկչական ծառայության կողմից ձերբակալվածների թվում 16-ամյա աղջիկ կա: Խումբը մտադիր էր ահաբեկչություն գործել Փարիզի մարդաշատ վայրերից մեկում, որտեղ շատ են լինում զբոսաշրջիկների կուտակումները: Գործողությունը նախատեսվում էր անցկացնել մահապարտ ահաբեկչի օգնությամբ: Ձերբակալվածների տանը հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի 3-ի առավոտյան մաչետեով զինված անհայտ անձը, «Ալլահ Աքբար» բղավելով, հարձակվել է Լուվրի մոտ պարեկային ծառայություն իրականացնող զինվորականների վրա: Ի պատասխան զինվորականները կրակ են բացել: Հարձակվողը վիրավորում է ստացել որովայնի շրջանում և հոսպիտալացվել է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |