Կոմանդոսը հրաժարվել է մեկնել Մինսկ, քանի որ «եղել է Ղարաբաղում»![]() 10 փետրվարի 2017 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԴՈՍԱԱՖ կենտրոնական խորհրդի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հրաժարվել է մեկնել Մինսկ՝ Բելառուսի ԴՈՍԱԱՖ-ի ձևավորման 90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին ինքը Տեր-Թադևոսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Պաշտոնական հրավերին ուղարկված պատասխան նամակում Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավարը նշել է, որ չի գալու Մինսկ, քանի որ «եղել է Ղարաբաղում»: ՀՀ և Բելառուսի միջև դիվանագիտական լարվածություն է ծագել՝ կապված Ադրբեջանի հարցումով Մինսկում ձերբակալված և այնուհետև Բաքվին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի հետ: Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղարկել էր ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի այցը Բելառուս: Արկադի Տեր-Թադևոսյանը եղել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի առաջին հրամանատար, Շուշիի ազատագրման «Հարսանիքը լեռներում» ծրագրի հեղինակն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |