Սիրիական բանակը փակել է Էլ Բաբից ԻՊ գրոհայինների նահանջի վերջին ճանապարհը![]() 11 փետրվարի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերն ու նրանց դաշնակից ուժերը փակել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նահանջի վերջին ճանապարհն Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ: «Շատ կարևոր է, որ բանակը հսկողություն է հաստատել Այն Ալոուշիե բարձունքում` դրանով իսկ կտրելով նահանջի բոլոր ուղիները ԻՊ համար»,-ասել է ՌԻԱ գործակալությանը աղբյուրը սիրիական աշխարհազորից: «Փետրվարի 10-ին Սիրիայի բանակն ու դաշնակիցները հասել են Թադիֆ: Այդպիսով նրանք արդեն Էլ Բաբի մատույցներում են»,-պարզաբանել է նա: Սիրիական բանակը գրոհում է Էլ Բաբն արևմուտքից և հարավից: Միևնույն ժամանակ թուրքական զորքերը և նրա դաշնակից խմբավորումները «Եփրատի վահան» կոսալիցիայից մարտեր են վարում քաղաքի հյուսիսային և արևելյան մատույցներում: ԻՊ բոլոր գրոհայինները շրջափակված են, սակայն թուրքամետ ուժերն ու սիրիական բանակը չեն համակարգում իրենց գործողությունները: Դամասկոսը թուրքական բանակի ներկայությունը երկրում պաշտոնապես համարում է Սիրիայի ինքնիշխանության խախտում և ագրեսիա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |