Սուրենյան. Փետրվարի 15-ից հետո ցուրտ օրեր դեռ կլինեն11 փետրվարի 2017 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում հաստատված ջերմային ֆոնն առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի, բայց ցուրտ օրեր դեռ կլինեն: Այս մասին հայտնել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ չի բացառվում, որ Արարատյան դաշտում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանն առանձին օրերի նորից մոտենա -20 աստիճանի, գրում է Hetq.am-ը: «Ամեն դեպքում, մինչև փետրվարի 20-ը տաքացումներ սպասել պետք չէ, որովհետև մենք փետրվարի 15-ից հետո սպասում ենք արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցում, որը դարձյալ կհանգեցնի ջերմաստիճանի անկման: Ճիշտ է, վերջին օրերին օդի ջերմաստիճանը բարձրացավ ահագին, բայց փետրվարի 2-ին և 3-ին ջերմաստիճանն Արարատյան դաշտում նվազեց մինչև -24-ի»,- ասել է նա: Սուրենյանը նշել է, որ եթե գնահատենք այս ձմռան ջերմային ֆոնը, ապա 2016-2017 թվականների ձմեռը խիստ ցուրտ չենք կարող համարել, որովհետև ամբողջ ձմռան ընթացքում, մինչև օրս, Արարատյան դաշտում ընդամենը 5-6 օր է եղել, որ օդի ջերմաստիճանը տատանվել է - 20-24 աստիճանի սահմաններում: «2016-2017 թվականների ձմեռն Արարատյան դաշտի հատվածում միջին խստությամբ ձմեռ է, իսկ հանրապետությունում՝ նորմային մոտ: Այսինքն՝ օդի ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայի սահմաններում, բացառությամբ Արարատյան դաշտի, որտեղ ջերմաստիճանը դեկտեմբերին նորմայից ցածր է եղել 2-4 աստիճանով, հունվարին՝ 4-6 աստիճանով, սպասում ենք, որ փետրվարին էլ ցածր կլինի 2-3 աստիճանով»,- ասել է նա: ՀՀ տարածքում փետրվարի 11-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Կարդացեք նաև՝Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերում մառախուղ է Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |