ՀայՌուսգազարդը ձեռք է բերել Իրան-Հայաստան գազամուղը

PanARMENIAN.Net - ՀայՌուսգազարդը ձեռք է բերել Իրան-Հայաստան գազամուղը: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ, ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի Տնօրեննրի խորհրդի նախագահ Վալերի Գոլուբեվը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղը ձեռք է բերվել ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի թողարկման արդյունքում:



Ինչ վերաբերում է գազի գներին Հայաստանի համար, ապա, ըստ Գոլուբեվի, 2008 թվականին այն կարող է կազմել 130 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: «Գները Հայաստանի համար ավելի քան չափավոր են: Մինչեւ 2011 թվականը գազի գինը ռուս սպառողի համար կկազմի մոտ 150 դոլար: Թե այն ժամանակ ինչքան կարժենա վառելիքը Հայաստանի համար, դեռեւս վաղ է խոսել»,-նշել է նա: Ներկայումս Հայաստանի համար գազը գնվում է «Գազպրոմից» 110 դոլարով հազար խորանարդ մետրի դիմաց:



Ներկայումս գազատարով Հայաստանը ենթադրում է տարեկան ստանալ 400 մլն խորանարդ մետր գազ: 2007 թվականին ՀայՌուսգազարդը կսկսի երկրորդ խողովակի կառուցումը, որից հետո Հայաստանը կստանա տարեկան 2,3 մլրդ խորանարդ մետր գազ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---