ՀՀ նախագահը շնորհավորել է Ռոուհանիին հեղափոխության տարեդարձի կապակցությամբ![]() 11 փետրվարի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Իրանում իսլամական հեղափոխության տարեդարձը նշվում է փետրվարի 11-ին: Իրանում Իսլամական Հեղափոխությունը տեղի է ունեցել Շահ Մուհհամադ Ռեզա Փահլավիի և Հոգևոր առաջնորդ Այաթալլահ Խոմեյնիի միջև առճակատման արդյունքում։ Սկզբում Հեղափոխությունը անցկացվում էր հակաշահական բողոքի ցույցերով, որոնք ճնշվում էին կառավարական զորքերի կողմից։ 1979 թվականի հունվարից սկսած երկիրը կաթվածահար եղավ մշտական գործադուլներով և ցույցերով։ Այդ ամենի արդյունքով 1979 թվականի փետրվարի 1-ին Մուհհամադ Ռեզա Փահլավին իր ընտանիքի հետ լքեց Իրանը։ Իսկ Ֆրանսիա աքսորված Այաթոլլահ Խոմեյնին վերադարձավ Իրան։ Նրան դիմավորեցին միլիոնավոր իրանցիներ։ 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանում անցկացվեց հանրաքվե, որով էլ Իրանը պաշտոնապես անվանվեց Իրանի Իսլամական Հանրապետություն։ 1979 թվականի դեկտեմբերի 3-ին Իրանում ընդհունվեց նոր սահմանադրություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |