BBC. Մխիթարյանն աշխարհի ամենահայտնի և հարուստ հայերից է11 փետրվարի 2017 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի և հարուստ հայերից մեկն է: Հայ ֆուտբոլիստի մասին այսպես է գրել BBC-ն: «Նա մի երկրից է, որը հինգ տարի շարունակ՝ 1989-ից մինչև 1994 թ.-ը պատերազմի մեջ է եղել հարևան Ադրբեջանի հետ վիճելի տարածքի պատճառով, դեռևս նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության գործողությունների հետ: Ուստի Մխիթարյանն ստիպված էր ծառայել ազգային բանակում, նախքան նրան կթույլատրվեր արտասահման տեղափոխվել», - ասված է հոդվածում, գրում է Panorama.am-ը: Ինքը՝ Մխիթարյանը նշում է. «Շատ դժվար էր մեծանալ Հայաստանում այդ տարիներին, երբ այդքան շատ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ, մեր երկիրը պատերազմի մեջ էր: Շատ դժվարին իրավիճակ էր: Նախքան ֆուտբոլային կարիերա սկսելը ես պետք է ծառայեի բանակում: Ես ծառայության անցա, երբ 20 տարեկան էի: Դրանից հետո արդեն իրավունք ստացա այլ ակումբ տեղափոխվել»: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: 2016-ի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 է ստանում: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |