ՀՅԴ նախընտրական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը![]() 11 փետրվարի 2017 - 14:45 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հայտնում է Yerkir.am-ը: ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին միայնակ կմասնակցի, որպես առանձին միավոր: Փետրվարի 6-ին մեկնարկել է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման գործընթացը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բնապահպանության նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ռեյտինգային ցուցակով կառաջադրվի Արմավիրի մարզում: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |