Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել12 սեպտեմբերի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովը չորեքշաբթի ՌԴ նախագահի հետ հանդիպմանը դիմել է Վլադիմիր Պուտինին կառավարության հրաժարականի հարցով: Միխայիլ Ֆրադկովը հիմնավորել է կառավարության հրաժարականը մոտակա խոշոր քաղաքական իրադարձություններով եւ ՌԴ նախագահին որոշումների կայացման հարցում ազատություն տրամադրելու ցանկությամբ:Պուտինն ի պատասխան ասել է. «Իրոք, պետությունն այժմ մոտենում է խորհրդարանական ընտրություններին, որոնց հետեւելու են նախագահական ընտրությունները»: Գուցե, դուք ճիշտ եք, մենք բոլորս միասին պետք է մտածենք` ինչպես կառուցել իշխանությունն ու կառավարումն այնպես, որպեսզի նրանք լավագույնս համապատասխանեն նախընտրական փուլին եւ նախապատրաստեն երկիրը խորհրդարանական ընտրություններին եւ 2008 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանին», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության հրաժարականը: Նա շնորհակալություն է հայտնել Միխայիլ Ֆրադկովին աշխատանքում արձանագրած արդյունքների համար եւ հանձնարարել է նրան կատարել վարչապետի պարտականությունները մինչեւ Պետդուման հաստատի կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |