Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողները բողոքել են Ցեղասպանության ժխտման դեմ![]() 11 փետրվարի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի համալսարանի հայ ուսանողների ասոցիացիան (ASA at UCLA) փետրվարի 9-ին կազմակերպել է ամենամյա «Մերժման ստվերը» ակցիան, որի նպատակն էր տեղեկացնել 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Ակցիայի մասնակցիները շրջել են համալսարանական քաղաքում «Ցեղասպանության վերջին փուլը ժխտումն է», «Չպատժված հանցանքը խրախուսված հանցանք է», «Մի ժխտեք մեր պատմությունը» պաստառներով՝ արտահայտելով իրենց բողոքը ցեղասպանության փաստը ժխտող պետությունների նկատմամբ, հայտնում է «Երկիր մեդիան» ասոցիացիայի ֆեյսբուքյան էջի վրա հղումով: «Մենք հավաքվեցինք ողջ մայրցամաքից և միահամուռ ցույց տվեցինք, որ հայերը ցեղասպանությունը հիշում են ոչ միայն ապրիլին` մենք պայքարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման համար ողջ տարին: Ճանաչման համար պայքարը չի կարող ավարտվել քանի դեռ Թուրքիան, Միացյալ Նահանգները և էլի մի շարք պետություններ չեն ճանաչել ցեղասպանության փաստը: Շնորհակալ ենք բոլորին ովքեր ներկա էին «Մերժման ստվերը» ակցիային: Ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն Կալիֆորնիայի համալսարանի, այլ նաև ողջ սփյուռքի համար»,- նշված է: ԱՄՆ 44 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |