«Հայկական վերածննդի» նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը11 փետրվարի 2017 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Բաղդասարյանը: Այլ թեկնածուներ չէին առաջադրվել, գրում է Aravot.am-ը: Բաղդասարյանն իր ելույթում հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար ունեն վճռորոշ նշանակություն: «Մեր քաղաքակամ թիմը այս ընտրություններին գնում է կազմ ու պատրաստ, մրցունակ գաղափարներով, խնդիրները հաղթահարելու համար ունակ թիմով, այնպիսի հստակ ծրագրային մոտեցումներով, որոնք Հայաստանը դուրս են բերելու խորագույն փոսից»,- ասել է Բաղադասարյանը, մեջբերում է Panorama.am-ը:
Նրա խոսքով, փորձությունները, որ հաղթահարել են իրենց 20-ամյա ճանապարհի ընթացքում, ավելի են գոտեպնդել, ավելի են ամրացրել իրենց: «Մենք այսօր վստահ գնում ենք առաջ: Մենք այս ընտրություններին ներկայացնելու ենք խիստ իրատեսական, պրագմատիկ, ժողովրդի շահերը սպասարկող նախընտրական ծրագիր»,- հավելել է կուսակցության նախագահը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին՝ դաշինքներին չմիանալով: Չենբացառում հետընտրական դաշինք կազմելը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |